Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը եղել է զորավար։ Նա ծառայում էր վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում և եղելլ է դրա ճանաչված զորավարներից: Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։ Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով։ 1724-25- ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարներ ԹորոսըՄխիթար Սպարապետը, Ստեփան ՇահումյանըՏերԱվետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմմաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից։ 1725-27-իներբ Թուրքիան ռազմակալել է Այսրկովկասըառժամանակ ջլատվել են Դավիթ Բեկի ուժերը։ Նա փակվել է Հալիձորի բերդում (1727-ի մարտև մարտնչել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ։ Անսպասելի հակագրոհով ջախջախելով թուրք զորքերին՝ Դավիթ Բեկը նրանց մնացորդներին ոչնչացրել է ՄեղրիիԲարգուշատի և Բեխ ավանի մատույցներում։ Դավիթ Բեկը մահացել է 1728թ – ին։ Այդ ժամանակները թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը։

1882-ին Րաֆֆին գրել է «Դավիթ Բեկ» պատմավեպը, 1950-ին Ա. Տիգրանյանը՝ «Դավիթ Բեկ» օպերան, Նկարահանվել է նաև «Դավիթ Բեկ» գեղարվեստական ֆիլմ 1944-ին։

Սեպտեմբերի 16-22, առաջադրանք 8-րդ դասարան

Տանը

Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

  1. հեղաշրջում-ինչ-որ բանի կտրուկ փոփոխություն
  2. ջրանիվ-ջրով պտտվող անտաիվ, որն արտադրում է էներգիա
  3. մանուֆակտուրա- խոշոր արտադրական ձեռնարկություն
  4. կապիտալ- հարստություն, որը ձեռներեցը, ներդնելով արտադրության մեջ, նոր շահույթ է ստանում

Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը

  1. Կռուցվեցին առաջին գործարանները
  2. 1784թ-ին ստեղծվեց առաջին շոգեմեքենան
  3. 1807թ. Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգե նավը
  4. 1814 թ. անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին շոգեքարշը,
  5. իսկ 1823 թ.՝ առաջին երկաթուղին
  6. ստեղծվեց ջրանիվը

ՙՙՄի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում։

Նախկինում եվրոպայում շատ ցեխոտ ու կեղտոտ էին ճանապարհները եղել։ Ու մարդկանց տհաճ էր քայլել այդ աղբի միջով՝ հատկապես այդ ժամանակվա փայտե կոշիկներով, որոնք ավելի շատ թատրոնի համար էին նախատեսված։ XIV դարում մարդիկ մտածեցին, որ կոշիկի տակ կարելի է ինչ-որ բանից պատրաստված մասինկ դնել, որպեսզի այն ավելի բարձր լինի։010 XVI արդեն  պատրաստում էին երկաթից երկար մասնիկներ, որոնք ամրացնում էին կոշիկի վրա։ Այդ կոշիկների վրա շատ անհարմար ու դժվար էր քայլելը, քանի որ դեռ աջի ու ձախի տարբերություն չէին դնում, նաև դեռ չէին մտածել կոշիկի լեզվակի մասին։ Սկզբում բարձրակրունկների վրա քայլում էին միայն տղամարդիկ, որպեսզի փողոցում քայլելիս ոտքերը չկեղտոտեն։ Իսկ արդեն XVII դարում նոր սկսեցին կանայք ևս հագնել։ Նրանք մտածում էին, որ բարձրակրունկների վրա կինոջ մեջքը ավելի ուղիղ  էր երևում, իսկ կեցվածքը՝ գեղեցիկ ու հստակ։ Չնայած, որ դժվար էր լինում քայելել երբեմն քսան սանտիմետրի հասնող բարձրակրունկների վրա այնուամենայնիվ բարձրակրունկները մտցրին մոդայի աշխարհ։ Հետո արդեն դրանք ներկում էին կանաչ, կարմիր կամ կապույտ գույներով,իսկ ձմռանը՝ սև ու կարմիր։ Հիմա արդեն բարձրակրունկները շատ մեծ տեղ են գրավում և մինչ այսօր դրանք ավելի ու ավելի նոր տեսքով են մեզ ներկայացնում։

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին վերլուծություն

Աբրահամ Լինքոլնը ուզում է ասել, որ դպրոցը ավելի մեծ դեր է խաղում երեխայի դաստիարակության մեջ, քան իր ծնողները, որովհետև երեխան օրվա մեծ մասը անցկացնում է դպրոցում: Իմ կարծիքով Աբրահամ Լինքոլնը լավ խորհուրդներ է տալիս, թե ինչպես լավ ուսուցիչ լինել ու կարծում եմ, որ բոլոր ուսուցիչները պետք է կարդան այս նամակը և հետևեն Լինքոլնի խորհուրդներին: Խորհուրդներից ամենաշատը ինձ դուր եկավ սա` «Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…»։ Այս տողերով կարծում եմ Լինքոլնը ուզում էր ասել, որ մարդ պետք է ունենա սեփական կարծիք, չշարժվի ուրիշի թելադրանքով, չանցնի հաղոթղի կողմը նվաստացնելով պարտվողին։ Նամակի վերջում էլ Լինքոլնը գրում է «Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…»։ Կարծում եմ ուսուցչի աշխատանքը ամենադժվար աշխատանքն է կյանքում, որովհետև նրանց է տրված սերունդներ կրթելու և դաստիարակելու այդ բարդ աշխատանքը։

Կիլիկիա, Հայաստան

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում էր բարձր լեռնաշղթաների ներքո։ Այաս և Կոռիկոս նավահագիստների շնորհիվ առևտրական կապեր ուներ տարբեր երկրերի հետ։ Նաև ուներ մուտք դեպի Միջերկրական ծով։ Ուներ մեղմ կլիմա, որի շնորհիվ առատ բերք էր ստանում։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Բյուզանյդիայի վարած քաղաքականության պատճառաով 11-րդ դարում Մեծ Հայքում սկսվեց մեծ թվերով հայերի արտագաղթ, որոնցից շատերը գալիս էին Կիլիկիա։ Այս գաղթը ավելի շարունակվեց, երբ սելջուկ – թուրքերը արշավանք կատարեցին դեպի Մեծ Հայք։ Կիլիկիա տեղափողվում էին ոչ միայն ժողովորդը, այլ նաև թագավորներն ու իշխանները։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, ուր ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

1080թ հայ իշխան Ռուբենը լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա զնունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրվհց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը, նա ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Կոնստատինին հաջորդեց նրա որդի՝Թորոս 1-ը: Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակըց դեպի հարավ, գրաէեց Սիս և Անավարզա քաղաքները՝վերջինս մայրաքաղաք դարձնելուց: Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն 1-ը: Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկյային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հասան Միջերկրական ծով: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Լևոնին հաջորդըց Թորոս 2-ը: Իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին և Տարսոնին: Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը: Նա հարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս 2-ին հաջորդըց նրա եղբայր Մլեհը: Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի մայրաքաղաք:

Ուսումնական երրորդ շրջան. դաս 13

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Մոնղոլիան  շատ ուժեղ պետություն էր,որը շատ անգամ թուլացրեց Հայաստանը:Մոնղոլները շատ նվաճումներ են  ունեցել ,որոնք շատ անգամ  թուլացրել  են Հայաստանը

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Հայերը շատ վատ դրության մեջ են եղել մոնղոլների պատճառով:Նրանք քրիստոնյաններից վերցնում էին շատ մեծ հարկեր,իսկ ինչպես դուք գիտեք մենք քրիստոնիա երկիր ենք:Նրանք մեզնից հարկեր էին պահանջում,որպեսզի չնվաճեն հայաստանը մի մասը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Հետաքրքիր փաստեր կարող եք գտնել այստեղ։

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Իմ կարծիքով Չինգիզ Խանի բոլոր կանոնները շատ ճիշտ էին։ Չինգիզ խանը շատ վատ մարդ էր, բայց որպես կառավարիչ շատ ուժեղ և ճիշտ քայլեր անող մարդ էր։ Նա շատ բարձրունքների է հասել իր կանոնների շնորհիվ։

13-րդ դարի նշանավոր տիրակալները

Բնութագրել Ինոկենտիոս 3-րդ պապին:

Ինոկենտիոս 3-րդ պապը շատ կրթված էր, նա սովորել էր աստվածաբանություն, իսկ  համալսարանում՝ հռոմեական իրավունք: Ես ընթերցելով իր մասին հասկացա, որ նա շատ նվիրված է Աստծուն, այդ իսկ պատճառով նա բարձրագույն էր համարում Հռոմի պապի իշխանությունը: Ինոկենտիոս III–ը կազմակերպեց նաև  խաչակրաց չորրորդ արշավանքը: Նաև իր շնորհիվ XIII դարի սկզբին Հռոմի պապերի իշխանությունն
աննախադեպ վերելք ապրեց:

Համեմատել Ֆրիդրիխ Երկրորդ և Լյուդովիկոս Իներորդ արքաներին:

Ես կարծում եմ, որ նրանք երկունել շատ կարևոր գործեր են արել երկրի համար: Օրինակ՝Ֆրիդրիխ Երկրորդը ուներ փայլուն կրթություն: Նա գրում էր երկեր, բանաստեղծություններ: Նա նաև Նեապոլ քաղաքում հիմնադրեց համալսարան, ինչը շատ կարևոր էր ուսման համար: 1228 թ. Ֆրիդրիխ II–ը կազմակերպեց խաչակրաց VI արշավանքը: Նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր ստորագրեց, որի համաձայն Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին: Լյուդովիկոս Իներորդը նույնպես շատ կարևոր մարդ էր: Նրա օրոք Ֆրանսիայում ամրապնդվեց թագավորական իշխանությունը: Նա վերահսկում էր հարկերի գանձումը և ծախսերը: Լյուդովիկոսը իրականացրեց նաև դրամական բարեփոխում: Թագավորական տիրույթում արգելվեցին ավատատերերի միջև տեղի ունեցող պատերազմները: Մտցվեց «Արքայի 40 օր» կոչվող օրենքը: Բախման մեջ հայտնված կողմերը քառասուն օրվա ընթացքում պետք է դիմեին թագավորին: Պատերազմել կարող էին միայն այն դեպքում, երբ թագավորի միջնորդությամբ չէին հաշտվում: Արգելվեց վեճերի լուծումը մենամարտերի միջոցով: Ահա այս ամենից հետո ես կարծում եմ, որ երկուսնել իրենց կարևորությունը ունեին, բայց Լյուդովիկոսի օրոք ավելի շատ բան փոխեց և վերելք ապրեց, թեև երկուսնել շատ կարևոր մարդիկ էին:

Տալ հետևյալ հասկացությունների բացատրությունը.

հերետիկոս-Պաշտոնապես ընդունված հավատի կանոններից որևէ շեղում համարվում էր հերետիկոսություն: Հերետիկոսները մերժում էին խաչի պաշտամունքը, հոգևորականների անհրաժեշտությունը, մարդու մեղսածին լինելու և եկեղեցու միջնորդությամբ փրկվելու գաղափարը:

ինկվիզիցիա-Այն հատուկ դատարան էր, որը հետաքննում էր միայն հերետիկոսների գործերը: Եպիսկոպոսական բոլոր թեմերում ստեղծվեցին ինկվիզիցիայի դատարաններ, որոնք անմիջապես ենթարկվում էին պապին:

բանադրանք-Բանադրանք նշանակում է նզովք, անեծք:

կատարներ-XII–XIII դարերում  ամենատարածված հերետիկոսություններից էին կատարները և վալդենսները: Նրանք լայն գործունեություն էին ծավալել Հարավային Ֆրանսիայում:

վալդենսներ-XII–XIII դարերում  ամենատարածված հերետիկոսություններից էին կատարները և վալդենսները: Նրանք լայն գործունեություն էին ծավալել Հարավային Ֆրանսիայում:

աղանդներ-Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները:

Խաչակրաց արշավանք

Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են: Արշավանքի մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը և այդտեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը: Արևելքից ներխուժած թյուրք-սելջուկները 1070–80-ական թվականներին նվաճեցին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները՝ լուրջ վտանգ դառնալով Կոստանդնուպոլսի համար: Բյուզանդիան Երուսաղեմն ազատագրելու և Հիսուս Քրիստոսի գերեզմանը փրկելու պատրվակով ռազմական օգնություն խնդրեց Արևմուտքից: Կաթոլիկ եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, Արևելքի քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկելու նպատակով, իսկ սնանկացած ավատատեր-ասպետները մերձավորարևելյան հարուստ երկրներին տիրանալու ակնկալությամբ նախաձեռնեցին Խաչակրաց արշավանքները: Առաջին արշավանքի (1096–99 թթ.) ժամանակ, որը 1095 թ-ի ուշ աշնանը հայտարարեց Հռոմի պապ Ուրբանոս II-ը, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրներ հասան Կոստանդնուպոլիս, դաշինք կնքեցին Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Կոմնենոսի հետ, մտան Փոքր Ասիա և Նիկիայի ու Դորիլեոնի մատույցներում 1097 թ-ին ջախջախեցին Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերին:

Նույն թվականին խաչակիրների մի ջոկատ Տավրոսի կիրճերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա, մի այլ ջոկատ Կեսարիան ու Կոմանան գրավելուց հետո, անցնելով Անտիտավրոս լեռը, նույնպես մտավ Կիլիկիա, գրավեց Կոկիսոնն ու Մարաշը, որտեղ կառավարիչ նշանակվեց հայազգի Թաթուլ իշխանը: Առաջին արշավանքից հետո նրանք ստեղծեցինք այլ իշխանություններ:Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ի և Գերմանիայի թագավոր Կոնրադ III-ի գլխավորած Խաչակրաց երկրորդ արշավանքը (1147–49 թթ.), որի առիթը 1144 թ-ին սելջուկների կողմից Եդեսիայի գրավումն էր, ավարտվեց անհաջողությամբ: Երրորդ արշավանքի (1189–92 թթ.) առիթը Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանի կողմից 1187 թ-ին Երուսաղեմի գրավումն էր: Արշավանքն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը: Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Նրանց հաջողվեց գրավել Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը:
Խաչակրաց չորրորդ արշավանքի (1199 թ.) մասնակից գերմանական, ֆրանսիական և իտալական ավատատեր ասպետները, օգտվելով խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասություններից, 1204 թ-ին գրավեցին Կոստանդնուպոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը (1204–61 թթ.):
Հինգերորդ արշավանքը (1217–21 թթ.), որին մասնակցում էին Ավստրիայի դուքսն ու Հունգարիայի թագավորը, ուղղված էր Եգիպտոսի դեմ և ավարտվեց անարդյունք: Վեցերորդ արշավանքի (1220–29 թթ) վերջին խաչակիրները ժամանակավորապես վերանվաճեցին Երուսաղեմը, որին 1244 թ-ին վերստին տիրեցին մահմեդականները: Յոթերորդ (1248–54 թթ.) և ութերորդ (1270 թ.) արշավանքները Եգիպտոս և Թունիս (գլխավորում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը) նույնպես ձախողվեցին:

Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

Խաչակրաց
8 արշավանքներ.

1-ին` 1096–99 թթ.
2-րդ` 1147–49 թթ.
3-րդ` 1189–92 թթ.
4-րդ` 1199 թթ.
5-րդ` 1217–21 թթ.
6-րդ` 1220–29 թթ.
7-րդ` 1248–54 թթ.
8-րդ` 1270 թ.

Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

Իմ կարծիքով  Սալահ ադ Դինին ավելի հետաքրքիր արշավանք ունեցավ: Նրա արշավանքի ժամանակ  հաջողվեց գրավել Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը: Մյուսները նույնպես ստեղծեցին կայսրություններ և իշխանություններ, բայց նաև կային առաջնորդներ, ովքեր ոչինչ չկարողացան անել:

Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

Ես կարծում եմ, որ այդ արշավանքը սխալ էր, որովհետև արշավանքի ավարտից հետո հազարավոր մանուկներ մահացան, սովամահ եղան, բայց վերջում ոչինչ չգրավեցին: Ճիշտ է կարելի է գնահատել երեխաների այդ քաջությունը, հավատքը, բայց ես կարծում եմ, որ, եթե չլիներ այդ արշավանքը հազարավոր երեխաներ ետ կգնային տուն և ուրախ կանցկացնեին իրենց մանկությունը:

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքներում եղել է կարգ ու կանոն, բայց դրա հետ մեկտեղ եղել են շատ խնդիրներ: Օրինակ՝ աղբահանության և կոյուղու խնդիրը: Մարդիկ աղբը գցում  էին տարբեր փոսերի մեջ, որից  հետո էլ փողոցում տհաճ հոտ էր տարածվում: Այնտեղ շենքերը այնպիսի քիչ հեռավորություն ունեին, որ կարող էիր մեկ շենքից մյուսը անցնել: Նաև այդ քաղաքներում կային հարուստներ, ովքեր ունեին աշխատողներ: Քաղաքացիները գյուղացիներից ցածր գներով մթերքներ էին գնում: Նաև որոշ քաղաքներում չկար լուսավորություն: Այնտեղ նաև շատ կարևոր օրհենքներ կային: Կար ոստիկանություն, նրանք հսկում էին, որ մարդկանց մոտ չլիներ զենքեր: Այդպես նվազում էր քաղաքի սպանությունները:

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Համաշխարհային պատմություն

Իր անունը Մակեդոնական (հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր Բարսեղ Ա֊ի ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։  Ռուսական պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը։ Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը։ «Հայկական հարստություն» եզրույթի կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» եզրույթը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի և չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին։ Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։ Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։

Կայսրերի ցանկը

Վասիլ Ա Մակեդոնացի

Լևոն Զ Իմաստասեր

Ալեքսանդր

Կոստանդիանոս Է Ծիրանածին

Կոստանդին Ծիրանածնի օրոք իշխանությունները պայքարել են ֆեոդալական ավագանու կենտրոնախույս նկրտումների դեմ, ձգտել են պահպանել գյուղական համայնքը։ Բյուզանդիան պատերազմել է բուլղարների և արաբների դեմ։ Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Յուսուֆի արշավանքի ժամանակ Կոստանդին Ծիրանածինը, պատրիարքը Աշոտ Բ Երկաթին և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցունհրավիրել են Կ. Պոլիս, օգնական զորք տվել Հայոց թագավորին։

Կոստանդին Ծիրանածնի օրոք աչքի են ընկել բյուզանդական հայազգի զորավորներ Բագարատուկը, Մանուկը‌Մլեհը, Վարդաս, Լևոնը և Թոռնիկյանները։

Ռոմանոս Ա Լեկապենոս

Ռոմանոս Բ կրտսեր

Նիկեփորոս Բ Փոկաս

Հովհաննես Ա Չմշկիկ

Բարսեղ Բ Բուլղարասպան

Կոստանդիանոս Ը

Զոյե

Ռոմանոս Գ Արգիր

Միքայել Դ Պաֆլագոնացի

Միքայել V Կալաֆաթոս

Թեոդորա

Թեոդորան ծնվել է մոտավորապես 815 թվականին, Փոքր Ասիայում գտնվող Պափլագոնիա պատմական մարզում, հայկական ծագում ունեցող ընտանիքում: Համաձայն Նիկողայոս Ադոնցի, նրանց ընտանիքը սերում էր Մամիկոնյաններինախարարական տոհմից: Նրա ծնողները պատկերապաշտության կողմնակիցներ էին և իրենց դստերը դաստիարակել էին աստվածավախության մթնոլորտում, որի պատճառով, հետագայում, կայսրական պալատում նա ստիպված էր բավականին անհարմարություններ զգալ

Կոստանդիանոս

 

Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն (գյուղացիությանը հարկատու և բանակը համալրող հիմնական տարրն էր)։ Բյուզանդական բանակը արաբներիցվերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։ Դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Բյուզանդիան, Հուստինիանոս I-ից հետո, վերստին հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայաստանը դիտելով իբրև արաբներին հակազդող ուժ, սկզբնական ժամանակաշրջանում վարել են հայերի հետ դաշնակցելու քաղաքականություն (893-թվականին կնքվել է առևտրական պայմանագիր, 973 կամ 974-թվականին՝ հաշտություն և այլն)։ Հետագայում՝ մասնավորապես Վասիլ II-ի և Կոստանդին IX Մոնոմախոսիժամանակ, երբ խալիֆայությունը թուլացել էր, և Հայաստանի նշանակությունը ընկել, աստիճանաբար զավթել են Բագրատունյաց Հայաստանի հողերը, իսկ 1045-թվականին վերացրել թագավորությունը։

Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ֊ի օրոք։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր, նա գահակալել է 1055 հունվարի 11-ից առ 1056 թ օգոստոսի 31-ը։

Մակեդոնական հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։

Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։

Համաշխարհային պատմություն

  1. Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասա640px-Mosaic_of_Justinianus_I_-_Basilica_San_Vitale_(Ravenna)ան, էջ 15-18պատմել/
  2. Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/

Կայսերական իշխանությունը ժառանգական չէր, կայսր ընտրում էր ծերակույտը և զորքը: Կայսրը կարող էր լինել ցանկացած մարդ, կապ չունի ազգությունը: Կայսեր իշխանությունը սրբացված էր: Կայսրերին էր պատկանում օրենսդիր, ռազմական և դատական բարձրագույն իշխանությունը:

  1. Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/

Հուստինիանոս Առաջինը նպատակ ուներ վերականգնելու Հռոմեական կայսրության տարածքը և հզորությունը: Հուստինիանոսի մղած պատերազմներին հարկադրաբար մասնակցում էին նաև հազարավոր հայեր, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվում էր իր զինուժից և հետզհետե թուլանում:

Իր կառավարման առաջին տարիներին նա հայ իշխաններին զրկեց զորք ունենալու իրավունքից: Դրանով չբավարարվելով՝ կայսրը նոր վարչական բաժանումներ կատարեց՝ ամենուր մտցնելով բյուզանդական օրենքներ: Բյուզանդական Հայաստանի տարածքը բաժանվեց չորս մասի, որոնք ստացան Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք անվանումները և կառավարվում էին բյուզանդական պաշտոնյաների կողմից:
Այսպիսով, հայ նախարարները զրկվեցին վարչական ու ռազմական իշխանությունից, սակայն շարունակում էին տիրել իրենց տոհմային կալվածքներին: Կայսրը երկու կարևոր օրենք հրապարակեց, որոնց նպատակը հայ նախարարների տնտեսական հզորության թուլացումն էր: Հայ իշխանների տիրույթները մինչ այդ չէին մասնատվում բոլոր որդիների, առավել ևս դուստրերի միջև, որով պահպանվում էր տոհմային կալվածքի ամբողջականությունը: Կայսրը խախտեց հին հայկական ավանդույթը և, առանձին օրենքով, տոհմային կալվածքներից բաժին ստանալու իրավունք տվեց անգամ կանանց: Մեկ այլ օրենքով կայսրը պարտադրեց, որ աղջիկներին ամուսնացնելիս ծնողները պարտադիր նրանց օժիտ հատկացնեն: Այդ օրենքն առաջին հայացքից անիմաստ էր, քանի որ հայկական միջավայրում օժիտ տալու սովորույթը մինչ այդ էլ տարածված էր:  Նա ցանկանում էր, որ բյուզանդացի ազնվականների հետ ամուսնանալիս նրանք, որպես օժիտ, ստանան հայրական կալվածքների որոշակի բաժինը: Այդպիսով, հայ նախարարների տիրույթները ժամանակի ընթացքում կփոշիանային, և բյուզանդացիներին ցույց տրվող դիմադրությունը կթուլանար:
Հուստինիանոսի վերափոխումները պայմաններ էին ստեղծում Արևմտյան Հայաստանի ներքին ինքնուրույնության վերջնական վերացման համար:

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)

Հուստինիանոս 1-ին կայսրը ցանկանում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով: Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները: Այդպես 534թ. ին կազմվեց «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» – ն:

5.Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,

Սուրբ Սոֆիայի տաճարը, բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից։

Տրդատ ճարտարապետ. (շուրջ 940 – մահվան թվականն անհայտ է, հավանաբար՝ 1020 թ. հետո)  Բագրատունի հարստության դարաշրջանի հայ ճարտարապետ և քանդակագործ։ Շինարարություն է ծավալել հիմնականում Շիրակում։ Նրանից հետո, երբ Աշոտ Գ թագավորը 961 թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեց Անիի մայր տաճարը և կաթողիկոսարանի շենքը:

Պատմությունը ուսումնասիրում է

Պատմությունը ուսումնասիրում է…
Պատմությունը ուսումնասիրում է տարբեր երկրների մշակույթը, կենցաղը, ապրելակերպը։ Մենք պետք է իմանանք մեր և այլ երկրների պատմությունները, իրադարձությունները, որպեսզի չկրկնենք անցյալում գործած սխալները, դասեր քաղենք և իմանանք ճիշտ մեթոդներ, երկրի զարգացման, բարգավաճման համար։ Պատմությունը կօգնի կառուցել ճիշտ և խելացի ապագա։