Առակների թարգմանույթուն

– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

— В чем разница между «Мне нравится» и «Я люблю его»?
— Когда тебе нравится цветок, ты собираешь его. А если вы любите цветы, вы заботитесь о ней каждый день, вода, храните его.

 

Մի իմաստունի հարցրին.

– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:

– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

Мудреца спросили.                                                                                                                              — Сколько типов друзей есть?                                                                                            «Четыре вида», — ответил он. — Есть друзья, которые как еда. они нужны тебе каждый день.                                                                                                                                Есть друзья, которые как лекарство. Ты ищешь их, когда тебе плохо.                            Есть друзья, которые как болезнь. они сами ищут тебя.                                                    Но есть и друзья, которые как воздух. они невидимы, но они всегда с тобой.

 

Մի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ մարգագետնով: Բայց մի օր նա տեսավ, որ խոտերի մեջ աճել են խատուտիկներ:  Նա ամեն կերպ փորձեց ազատվել նրանցից, բայց ապարդյուն. խատուտիկներին ավելի մեծ թափով էին աճում:

Հուսահատված նա նամակ գրեց գյուղնախարարություն՝ թվելով մոլախոտի դեմ պայքարի իր իմացած բոլոր մեթոդները, իսկ նամակը վերջացրեց հետևյալ խոսքերով. «Ես փորձել եմ ինձ հայտնի բոլոր մեթոդները, խնդրում եմ ասեք՝ ինչ անեմ»: Շուտով նա ստացավ նամակի պատասխանը. «Փորձեք սիրել նրանց»:

Один человек очень гордился своей прекрасной поляне. Но однажды он увидел, что хатуты выросли в траве. Он изо всех сил старался избавиться от них, но безрезультатно. хатуты росли быстрее.
Отчаявшись, он написал письмо в Министерство сельского хозяйства՝ подсчитав все известные ему методы борьбы с сорняками, он закончил письмо следующими словами. «Я перепробовал все методы, которые я знаю, пожалуйста, скажите мне, что делать». Вскоре он получил ответ на письмо. «Постарайтесь любить их.»

Գարունը եկավ

Գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է։ Գարունը գալով իր հետ բերում է գեղեցիկ և ծաղկած ծաղիկներ, ծառեր, լավ եղանակներ, գեղեցիկ տեսարաններ, որոնցով մարդիկ հիանում են։ Այս տարվա գարունը սկսեցինք վիրուսներով և անձրևային եղանակով, բայց դա միևնույն է, չի խանգարում գարնանը իր գեղեցկությունը ցույց տալ, իսկ մեզ չխանգարեց հիանալ գարնան գեղեցկությամբ։

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.

Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.

Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Կյանքի գնացքում կարծում եմ պատուհանից նայել կարելի է, բայց ցանկալի չէ։ Այս տողերը այն մասին են, որ պետք չէ կյանքին կողքից նայել, այլ պետք է ապրել կյանքը և չլինեն դիտորդի դերում։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Փափուկ վագոն ասելով հեղինակը ի նկատի ունի հարմարավետ կյանքը, բայց ամեն ինչ փափուկ չի լինելու և պետք է պատրաստ լինես նաև դժվար պայմաններին։ Կարծում եմ լավ և վատ պայմանները մարդու կյանքում այդքան էլ մեծ դեր չեն զբաղեցնում։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Հիմա ամենակարևորը մարդու արարքներն են, մարդու ամբողջ կյանքը կախված է իր արարքներից։

Ձնծաղիկը

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Մարդ պետք է պատրաստ լինի ամեն տեսակի դժվարության։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է լինել ձնծաղկի պես։ Ձնծաղիկը շատ քաջ, ուժեղ և դիմացկուն ծաղիկ է։ Եթե լինես թույլ, ոչ դիմացկուն և մեղկ ցանկացած բան կարող է գալ և քո վրայով անցնել մեկ վայրկյանում։ Դա կարող է լինել մարդ, ինչ-որ փորձություն և լիքըուրիշ բաներ։ Իսկ դու պետք է միշտ պատրաստ լինես մարդու հարվածին և ինչ-որ փորձության, ինչպես ձնծաղիկը։ Կարծում եմ ձնծաղիկը շատ ուժեղ բնավորություն ունի, որովհետև ոչ բոլորը կարող են ցուրտ ձմեռից հետո վերադառնան իրենց բնականոն լավ պայմաններին։

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:

Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…

Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:

Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…

Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…

Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:

Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…

Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

  • Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Միկրոֆոնը

— Մարդն առանց ինձ ոչինչ է,— մտածում էր միկրոֆոնը:— Ոչ ոք առանց ինձ յոլա գնալ չի կարող` ոչ երգիչը, ոչ մեկնաբանը, ոչ տիեզերագնացը: Ես եմ, որ նրանց ձայները սփռում եմ երկրագնդով մեկ, իմ առաջ է, որ բոլորը հուզվում ու դողում են:
Այդ օրվանից էր, որ մարդն սկսեց երբեմն-երբեմն անջատել միկրոֆոնը: Միկրոֆոնը համեստացավ, հասկանալով, որ մարդը կարող է ապրել նաև առանց իրեն: Ավելին, հասկացավ, որ ամենակարևոր բաները մարդիկ իրար ասում են առանց միկրոֆոնի:
Ի՞նչ են ասում:
Օրինակ, ես սիրում եմ քեզ:

  • Միկրոֆոնո՞վ, թե առանց միկրոֆոնի (քննարկում):
  • Միկրոֆոնը — մնջախաղ-մրցույթ

Տերևները

Մարդկային կյանքի դյուրաբեկ ճյուղերին նախշազարդ կանաչ տերևիկներ կան: Բարու տերևներ, որոնք ամենաշատն են, քնքուշ տերևներ սիրո և տերևներ վախի, որոնք սովորաբար աճում են ինչ-որ տեղ, ներքևում. նրանք քիչ են: Տերևներ հավատարմության, գուցեև ոչ ամենագեղեցիկները, բայց թերևս ամենաանհրաժեշտները: Կան յուրահատուկ տերևներ՝ ոչ մի հերբարիումում չնկարագրված: Նրանք հանդիպում են հազվադեպ, և նրանց առանձնահատուկ պետք է պահպանել: Քամուց օրորվում են կենսունակ ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ գալիս է աշունը, և ժամանակից դեղնած տերևները թափվում են: Եվ շատ կարևոր է, որ գորգի նախշը, որ կփռեն գետնին, լինի մաքուր, պայծառ և զրնգուն: Դա շատ կարևոր է եկող գարնան համար:

  • Ինչ սովորեցիր նովելից:
  • Պատմիր քո ճյուղերի տերևների մասին (տեսանյութի դեպքում՝ 10 միավոր):

Մի նեղացրեք մարդուն

Մի նեղացրեք ինձ, որովհետև աշխարհում կպակասի…

«Леонид Енгибаров, знакомьтесь!» — ֆիլմ Լ․Ենգիբարյանի մասին և մասնակցությամբ։

Թարգմանել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները։

Տեսանյութեր դարձնել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները — 12։

Պարսկական գրականություն․ Ռասուլ Յունան

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Վերջին տեսարանը

Այս պատումը մի առյուծի մասին է, ով պատժում է կրկեսի աշխատողին․ նրա գլուխը կտրելով, ով իրեն այդքան տանջել էր։

Անձրև

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:

Այս պատումը երիտասարդության մասին է։ Կարծում եմ <<Սև ամպը>> ծերունու համար  երիտասարդությունից մնացած մի վատ հիշողություն էր։

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:

Այս պատումը ինձ դուր եկավ։ Պատումը կյանքի ճանապարհների մասին է։ Կարծում եմ պատումի գլխավոր ասելիքը այն է, որ պետք չէ ընտրել հեշտ ու կարճ ճանապարհ և միշտ պետք է համոզված լինել, որ այդ ճանապարհը անվտանգ է։

Հերթ

Այս պատումը կյանքի փորձի մասին է։ Երիտասարդ անգղը սպասում էր, որ առյուծը ուտի նրա կերը և հետո նա ուտի առյուծի ուտելիքը, իսկ ծեր անգղը իմաստուն լինելով սպասում է առյուծը սատկի, որ նա էլ ուտի առյուծին։

Մի քանի հոգի

Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
— Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
— Տիկին, ինձ հետ էի՞ք:

Ճամփորդություն

Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:

Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:

Մահվան դատապարտվածը

Երբ նրա ուղղությամբ կրակ բացեցին, վերփոխվեց թռչունի և առաջին կղկղանքը թափեց բանտի տանիքին:
Այս դեպքը միայն մի սիրահարված զինվոր տեսավ:

Նրանք չպետք է սիրահարվեն

Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

Պարսկական գրականություն․ Օմար Խայամ

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություն

ներին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ (օրինակներով)։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

 

Կարծում եմ քառյակներում կար մեկ ընդհանուր գիծ, բոլոր քառյակներում տխրություն կար և հեղինակը ամեն կերպ փորձում էր հասկացնել, որ կյանքը վատն է ու ծիծաղում է մեզ վրա։

Այս քառյակները գրեթե ոչնչով չեն տարբերվում Հովհանես Թումանյանի քառյակներից։ միայն տարբերվում են նրանով, որ Հովհանես Թումանյանի քառյակները ինչ-որ չափով կապ ունեն իր հետ, իսկ Օմար Խայամի քառյակներում ամեն տող վերաբերվում է ամբողջ աշխարհին։

 

Քեզ ընկերներ մի՛ որոնիր անկյուններում դու օտար,
Քեզ տրված բեռը մի՛ կիսիր
դու նրանց հետ հավասար.
Թող որ նրանք փորձեն իրե՛նց
բաժին հոգսերը հոգալ,
Մենա՛կ մնա. քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար:

Կարծում եմ այս քառյակի գլխավոր ասելիքը այն է, որ մարդ պետք է ապրի իր կյանքով և ոչ ոքի թույլ չտա, որ մտնեն իր անձնական կյանք։ Այս քառյակը շատ իմաստներ ունի և ամեն տող մի խորհուրդ է, որը մեզ կյանքում պետք կգա։

Թումանյանական օրեր

Փետրվարի 19 ին մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ամեն տարի տարբեր դասարանների խմբեր գնում են քայլքի և քայլքի ընթացքում արտասանում Հովհաննես Թումանյան։ Այս տարի էլ բացառություն չէր։ Միջին դպրոցից մի քանի խումբ գնաց քայլքի։ Ամբողջ քայլքի ընթացքում Հովհաննես Թումանյան արտասանեցինք և քայլքով հասանք Խնկո Ապոր գրադարան։ Այնտեղ անցկացրեցինք վիկտորինա, վիկտորինան Թումանյանի կյանքի, հեքիաթների, բանաստեղծությունների և պատմվածքների հետ էր կապված։ Նրանց, ովքեր վիկտորինայի ժամանակ ակտիվ էին, Թումանյանի հեքիաթներից նվիրեցին։ Օրը անցավ շատ հետաքրքիր։