Ընթերցում-փոխադրություն

Ընթերցում-փոխադրություն

Լուարուք զի ասացաւ.  ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա  և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո,  թո՛ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՛ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՛ դարձուցանէր զերեսս:

Լսեք, քանի որ ասաց աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ: Ես ասում եմ ձեզ, մի հակառակվիր չարին, եթե որև է մեկը հարվածի քո աջ այտին դարձրու նրան մյուսնել: Եթե ինչ-որ մեկը կամենա քեզ դատել և վերցնի քո շապիկը թող նրան քո հագուստը: Երբ որ առանց պատճառի քեզ ճանապարհով տանի, գնա նրա հետ: Ով որ քեզանից մի բան կխնդրի, տուր նրան, երբ որ քեզանից մի բան վերցնեն մի արհամարիր:

Բառարան

Ակն ընդ ական- աչքի դիմաց (փոխարեն) աչք
մի կալ- մի կանգնիր
ոք- մեկը
ածիցէ ապտակ- ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի տա
նմա-նրան
կամիցի-կամենա, կկամենա, պիտի կամենա
տարապարհակ- անկարևոր, առանց պատճառի
վարիցէ- վարի, կվարի, պիտի վարի (վարել-տանել)
երթ- գնա
ընդ նմա- նրա հետ
խնդրէ- խնդրում է
ի քէն- քեզանից
որում- նրան, ով
կամի- կամենում է
փոխ առնել- պարտք անել

Հարցեր և առաջադրանքներ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու՝

դարձո-դարձրու

մղոն մի-մի մղոն

յաջ ծնոտ քո-քո աջ ծնոտը

ատամն ընդ ատաման-ատամի դիմաց ատամ

մի՛ դարձուցաներ զերեսս-մի դարցրու երեսդ

Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը։ Սա է    առաջին և մեծ պատվիրանքը։ Սիր՛ր քո ընկերին քո անձի պես։

  • Ո՞րն է Քրիստոսի պատվիրանը:
  • Համաձայն ես արդյո՞ք հատվածի ասելքի հետ: Խոսքդ հիմնավորիր, հրապարակիր բլոգում: