Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ

Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ

Մի թագավոր, լսել եմ, մի գերու մահվան դատավճիռ արձակեց: Խեղճ մահապարտը հուսահատությունից սկսեց թագավորին հայհոյել ու անվայել խոսքեր ասաց.
Նա, ով կյանքից իր ձեռքերը լվանա,
Ինչ որ սրտի մեջ ունենա, կասի նա:
Միշտ էլ երկար է լեզուն հուսահատի բերանում,
Շատերի հետ կռվող կատվի պես առաջ ինքն է խոյանում:

Թագավորը հարցրեց, թե ինչ է ասում: Բարեմիտ վեզիրներից մեկն ասաց.
-Զայրույթը կուլ տվողները ներողամիտներն են մարդկանցից:
Թագավորը խղճաց նրան և իր դատավճռից հետ կանգնեց: Մի ուրիշ վերզիր, որ առաջինի ախոյանն էր, ասաց.
-Մեր սերնդի պաշտոնյաներին վայել չէ արքաների ներկայությամբ ճշմարտությունից զատ այլ բան ասել. այս անպիտանը հայհոյեց թագավորին և անվայել խոսքեր ասաց.
Այս ճշմարտության վրա թագավորը դեմքը խոժոռեց և ասաց.
– Ինձ համար նրա սուտն ավելի հաճելի էր այն ճշմարտությունից, որ դու ասացիր, որովհետև այն սուտը դեպի բարությունն էր տանում, իսկ այս ճշմարտության հիմքը չարությունն է. իմաստուններն ասել են. «Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»:

***
Թագավորներից մեկը պարսիկ սպասավորներից մեկի հետ նավ էր նստել: Սպասավորը, որ կյանքում երբեք նավ չէր տեսել, սկսեց լալ ու աղաղակ բարձրացնել, և մարմինը դող ընկավ. որքան փայփայեցին, հանգստացրին, նա չխաղաղվեց: Թագավորի տրամադրությունը փչացավ, բայց որևէ ճար գտնել չկարողացան: Նավում մի գիտուն մարդ կար, նա ասաց.
-Եթե հրամայես, ես նրան կհանգստացնեմ:
-Դա քո կողմից շնորհ և սիրալիրություն կլինի,- պատասխանեց թագավորը:
Այն ժամանակ նա հրամայեց պատանուն ծովը նետել, և երբ սպասավորը մի քանի կում ջուր կուլ տվեց, բռնեցին նրա մազերից և մոտեցրին նավին:
Պատանին երկու ձեռքերով կախվեց նավի եզրերից և երբ բարձրացավ, քաշվեց մի անկյուն և հանգստացավ: Թագավորը հավանեց գիտունի կարգադրությունը և հարցրեց, թե ինչումն է գաղտնիքը: Գիտունը պատասխանեց.
-Պատանին սկզբում խեղդվելու վտանգը չէր ճաշակել և նավի ապահովության արժեքը չգիտեր, ինչպես առողջությունը գնահատվում է, երբ մարդուն մի ծանր հիվանդություն է պատահում:

***
Հորմոզին (պարսիկ արքա) հարցրին.
-Հորդ վեզիրներից ի՞նչ հանցանք նկատեցիր, որ հրամայեցիր նրանց բանտարկել:
-Ձերբակալման արժանի որևէ բան չեմ նկատել,- պատասխանեց նա,- սակայն տեսա, որ անսահմանորեն վախենում են ինձանից և իմ հավաստիացումներին լիակատար վստահություն չունեն: Վախեցա, որ իրենց վտանգված կարծելով՝ ինձ կսպանեն. ուստի իմաստունների խորհրդին հետևեցի, որ ասել են.

Ով քեզանից վախենում է, զգուշացիր, ո՛վ գիտուն,
Թեկուզ նման հարյուրի դեմ ուժ ունենաս աննկուն,
Վախից է, որ օձը հովվի ոտքն է կծում խայթոցով,
Որ հովիվը չջախջախի գլուխը մի հարվածով:

***
Հովազին հարցրին.
-Ինչպե՞ս եղավ, որ դու առյուծի հետ բարեկամացար:
-Նրա որսի ավելցուկն եմ ուտում,- պատասխանեց նա,- միաժամանակ նրա հովանու տակ ապահով եմ ապրում և զերծ եմ թշնամիների հարձակումներից:
-Եթե այդքան լավ բարեկամ ես նրան և վայելում ես նրա շնորհը, ինչո՞ւ ապա մոտիկ չես գնում, որ քեզ իր բարեկամների շարքը դասի և իր մոտիկ ծառաներից մեկը համարի:
-Նրա կատաղությունից ապահով չեմ,- պատասխանեց հովազը:
Գաբրը (անհավատ) որքան կրակ վառի, պաշտի նրան շատ տարի,
Թե մի րոպե մեջը ընկնի, կրակն իսկույն կվառի:

***
Գողն ասաց մուրացկանին.
-Չե՞ս ամաչում, որ մի չնչին արծաթի համար ձեռք ես երկարում ամեն մի գծուծի:
Մուրացկանն ասաց.
-Ձեռքը երկարել և մի չնչին գումարն ուզե՞լն է անհարմար,
Թե՞ այն կտրելը գողացած արծաթի մի դանգի համար:

***
Մի խելոք և ուշիմ երիտասարդ, որն աչքի էր ընկնում իր բարձր հատկություններով, չափից շատ երկչոտ էր ու ամոթխած: Իմաստուն մարդկանց շրջանում փակում էր բերանը և չէր մասնակցում զրույցներին:
Հայրը մի անգամ ասաց նրան.
-Որդի՛ս, ինչո՞ւ դու էլ քո իմացածից մի բան չես ասում:
-Վախենում եմ՝ չիմացածս բաներից հարցնեն, և ես ամոթալի մնամ,- պատասխանեց որդին:

Լսե՞լ ես, որ մի իմաստուն սուֆի իր տան մոտ նստած,
Իր կոշիկի կրունկները մեխելով էր զբաղված.
Ու անցորդ մի զինվորական մոտեցավ, թե՝ պատրաստվիր,
Մեխել գիտես, արի գնանք գոմը և իմ ձին պայտիր:
Քանի դեռ խոսք չես արել, ոչ ոք քեզ հետ գործ չունի,
Հենց խոսեցիր, ասածներդ ապացույցի պետք ունին:

***
Երիտասարդ տարիքում, վստահ իմ ուժերին, ամբողջ ցերեկն անվերջ վազեցի և գիշերը հոգնած ու ջարդված՝ մի բլուրի տակ պառկեցի: Մի թույլ ծերունի, որ քարավանի հետևից էր գալիս, ասաց ինձ.
-Ի՞նչ ես պառկել, այստեղ քնելու տեղ չի:
-Ինչպե՞ս քայլեմ,- ասացի ես,- ոտքերս չեն շարժվում:
-Մի՞թե չես լսել այն առածը,- ասաց ծերունին,- որ գնալ ու հանգստանալն ավելի լավ է, քան վազելը ու հոգնելը:

Ո՛վ մարդ, որ միշտ ձգտում ունես շուտ հասնելու օթևան,
Լսիր դու ինձ ու սովորիր համբերություն անպայման,
Արաբական ձին հազիվ թե երկու կայան սլանա,
Մինչդեռ ուղտը գիշեր-ցերեկ հանդարտ քայլով կգնա:

Առակների թարգմանույթուն

– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

— В чем разница между «Мне нравится» и «Я люблю его»?
— Когда тебе нравится цветок, ты собираешь его. А если вы любите цветы, вы заботитесь о ней каждый день, вода, храните его.

 

Մի իմաստունի հարցրին.

– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:

– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

Мудреца спросили.                                                                                                                              — Сколько типов друзей есть?                                                                                            «Четыре вида», — ответил он. — Есть друзья, которые как еда. они нужны тебе каждый день.                                                                                                                                Есть друзья, которые как лекарство. Ты ищешь их, когда тебе плохо.                            Есть друзья, которые как болезнь. они сами ищут тебя.                                                    Но есть и друзья, которые как воздух. они невидимы, но они всегда с тобой.

 

Մի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ մարգագետնով: Բայց մի օր նա տեսավ, որ խոտերի մեջ աճել են խատուտիկներ:  Նա ամեն կերպ փորձեց ազատվել նրանցից, բայց ապարդյուն. խատուտիկներին ավելի մեծ թափով էին աճում:

Հուսահատված նա նամակ գրեց գյուղնախարարություն՝ թվելով մոլախոտի դեմ պայքարի իր իմացած բոլոր մեթոդները, իսկ նամակը վերջացրեց հետևյալ խոսքերով. «Ես փորձել եմ ինձ հայտնի բոլոր մեթոդները, խնդրում եմ ասեք՝ ինչ անեմ»: Շուտով նա ստացավ նամակի պատասխանը. «Փորձեք սիրել նրանց»:

Один человек очень гордился своей прекрасной поляне. Но однажды он увидел, что хатуты выросли в траве. Он изо всех сил старался избавиться от них, но безрезультатно. хатуты росли быстрее.
Отчаявшись, он написал письмо в Министерство сельского хозяйства՝ подсчитав все известные ему методы борьбы с сорняками, он закончил письмо следующими словами. «Я перепробовал все методы, которые я знаю, пожалуйста, скажите мне, что делать». Вскоре он получил ответ на письмо. «Постарайтесь любить их.»

Քիմիա․ մայիսի 11֊22

«Ընտանեկան դպրոցի հարցեր»
*1)֊Քանի՞ միլիոն նյութ է հայտնի
մարդկությանը…                                                                                                                              Ավելի քան 25 միլիոն նյութ

*2)֊Ո՞րն է կոչվում պարզ
նյութ. օրինակներ…                                                                                                                         Պարզ նյութ է կոչվում այն մարմինը, որը բաղկացած է մեկ տարրի ատոմից։                    ածխածին, թթվածին, ջրածին, ազոտ

*3)֊Ո՞րն է կոչվում բարդ նյութ.
օրինակներ…                                                                                                                                    Բարդ նյոթ է կոչվում այն մարմինը, որը բաղկացած է 2 և ավելի տարրերի ատոմներից։ ածխաթթու գազ, ջուր, շաքար
*4)֊Ինչպիսի՞ անօրգանական նյութերի
օրինակներ գիտեք…                                                                                                                          ջուր, ազոտ, թթվածին, սոդա
*5)֊Ինչպիսի՞ օրգանական նյութերի
օրինակներ գիտեք…

*6)֊Ջուրը օրգանական նյութ է՞. թե՞ անօրգանական…                                                                            անօրգանական

*7)֊Ինչո՞ւ են սովորական ջերմաստիճանում բոլոր աղերը գտնվում պինդ վիճակում…

Նյութի ագրեգատային վիճակների փոփոխությունը

1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Պինդ, հեղուկ, գազային, պլազմա, ամորֆ

 

2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները: 

Պինդ-սառույց, հեղուկ-ջուր, գազային-գոլորշի

 

3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նյութի մոլեկուլների խտությունով

 

4. Որ պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում։

 

5. Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հալման հակառակ պրոցեսը կոչվում է պնդացում։

 

6. Ինչ է հալման ջերմատիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալվում է, կոչվում է հալման ջերմաստիճան։

 

7. Ինչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևությից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

 

8. Ինչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

 

9. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Այն գոլորշին, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած։

Համագործակցություն Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրի հետ

Այս տարի պարսկերենից սովորել ենք շատ նոր բառեր, արտահայություններ, ավելի է մեծացրել մեր բառապաշարը։ Սկսել ենք ավելի վարժ, սահուն խոսել պարսկերեն։ Իրականացրել ենք շատ ու շատ հետաքրքիր նախագծեր։ Ինձ համար հետաքրքիր և կարևոր ձեռքբերում էր Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդական պրն Հեյդարիի և Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրի տնօրեն պրն Բալալիի հետ հանդիպումը, որը տեղի ունեցավ հունվարի 17-ին, երբ նրանք այցելեցին կրթահամալիր: Մեր կրթահամալիրը ուղիղ եկրու տարի է, ինչ համագործակցում է Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդական պարոն Ռեզա Հեյդարիի հետ: Հեյդարին այնքան էր տպավորվել մեր կրթահամալիրով, որ այդ մասին պատմել էր Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրի տնօրենին: Վերջինս էլ որոշեց գալ և անձամբ տեսնել մեր նվաճումները: Այցի նպատակներից էր սպորտի բնագավառում նոր համագործակցություն ձեռք բերելը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություներ ձեռք բերեցինք՝ երկու դպրոցների միջև ֆուտբոլի և վոլեյբոլի ընկերական խաղեր անցկացնելու վերաբերյալ: Հունվարի 22-ին Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրի սովորողները բավականին մեծ խմբով այցելեցին մեր կրթահամալիր՝ խաղեր իրականացնելու նպատակով։ Խաղն անցավ շատ ջերմ և ընկերական միջավայրում, մենք ծանոթացանք նրանց հետ, շփվեցինք պարսկերենով: Նրանք էլ զարմանում էին, որ մենք հասկանում ենք իրենց և պատասխանում պարսկերենով: Շատ դրական զգացողություններ ես ունենում, երբ ուսումնասիրում ես մի լեզու, իսկ հետո հայտնվում լեզվակիրների մեջ: Միայն այդ ժամանակ ես հասկանում, թե ինչքան շատ բան ես սովորել այս ողջ ընթացքում:

Հարավ-արևմտյան Ասիա

1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank

2. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Տարածաշրջանն ընդգրկում է փոքրասիական, արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և միջագետքի դաշտավայրը:

3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

4. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։

5. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Ներքին էներգիա

1.Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է առանց աշխատանք կատարելու՝ ներքին էներիայի փոփոխման հետևանքով։ Իսկ աշխատանքի կատարման ժամանակ՝ ընկդհակառակը։

2.Ինչ է ջերմանաքանակը:

Ջերմաքանակը մարմի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։

3.Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Այն նշանակում են Ջ-ով՝ ջոուլով։ Օգտագործվում են նաև ԿՋ՝ կիլոջոուլ, ՄՋ՝ մեգաջոուլ։

4.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար ավելի շատ է ջերմաքանակ պահանջվում։

5.1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

1լ տարողությամբ անոթը ավելի շուտ ջերմաքանակ կկորցնի։

6.Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը

Ջերության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին՝ մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով, անվանում են ջերմահաղորդականություն։

7.Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչներ են բոլոր մետաղները, վատ հաղորդիչներից է օդը։

8.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանզի օդը համարվում է գազ , իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը ավելի մեջ է  և մոլեկուլների բոախումները հազվադեպ են տեղի ունենում , հետևաբար էներգիան չափազանց դանդաղ է  փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

9.Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Օրինակ՝ Աղյուսե պատերը լավ են պահում սառչելուց, կրկնակի ապակիները՝ բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը։ Ձմռանը մուշտակը մարդու մարմինը տաք է պատում ցրտից։

10.Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Ապրիլի 7-14. Հանրահաշիվ

494

ա) √9=3, √4=2, √0=0, √1=1, √81=9, √121=11, √400=20, √144=12

բ) √0.49=0.7, √0.25=0.5, √0.04=0.2, √0.0016=0.004, √1/9=1/3, √1/25=1/5, √1/81=1/9, √1/1600=1/40

495

ա) 2 + √1= 2+1=3

բ) 15 − √36 = 15 – 6 = 11

գ) √9 + √4 = 3 + 2 = 5

դ) √16 + √25 = 4 + 5 = 9

ե) √49 − √1 = 7 – 1 = 6

զ) √81 − √49 = 9 – 7 = 2

է) √100 − √36 = 10 – 6 = 4

ը) √144 − √121 = 12 – 11 = 1

թ) √0.36 + √0.49 = 0.6 + 0.7 = 1.5

496

ա) 2 * √81 = 2 * 9 = 18

բ) 1/3 * √100 = 1/3 * 10 = 10 1/3

գ) √4 * √0.25 = 2 * 0.5 = 1

դ) √0.16 * √9 = 0.4 * 3 = 1.2

ե) √0.27 : √3 = 3√3 : 3 = 3

զ) √49 : √0.01 = 7 : 0.1 = 0.7

ե) √1/9 * √81 = 1/3 * 9 = 9 1/3

ը) √0.36 : √1/36 = 0.6 : 1/6 = 6/10 : 1/6 = 3 6/10

թ) √1.69 : √0.0625 = 0.13 : 0.25 = 13 * 25 = 325

497

ա) 5 * √4 * 3 = 5 * 2 * 3 = 30

բ) 2√9 + 3√16 = 2*3 + 3*4 = 6+12=18

գ) ) √13−3*3 = 2

դ) √7^2−26:2=√33

ե) 1/3 √5^2+22:2 = 1/3 √25+11= 1/3 √36 = 2

զ) 3√0.64 − 5√1.21 = 3*0.8 – 5*1.1= 2.4 – 5.5 = -5.1

498

ա)−√25=5

Այո

բ)√−25

Ոչ

գ)√0=0

Այո

դ)√1․21=11

Այո