Հարավ-արևմտյան Ասիա

1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank

2. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Տարածաշրջանն ընդգրկում է փոքրասիական, արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և միջագետքի դաշտավայրը:

3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

4. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։

5. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Ադրբեջան

1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Հարավային կովկասում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Բաքուն եղել է Հարավային Կովկասի հայերի հասարակական քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։ Ուրբանիզացման մակարդակով Ադրբեջանը միջին տեղ է գրավում աշխարհում։ Այդ ցուցանիշներով Ադրբեջանը զիջում է Հայաստանին։

3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանի խոշոր գետերի ջրերը օգտագործում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Ադրբեջանի համար նաև շատ մեծ տնտեսական նշանակություն ունի Կասպից ծովը։ Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ։ Ադրբեջանի բնական ռեկրեացիոն բազմազան ռեսուրսները որոշակի հնարավորություն են ստեղծում հանգստի ու զբոսաշրջության զարգացման համար։ Կասպից ծովը նաև հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով։ Այն նաև էժան տրանսպորտային հաղորդակցության միջավայր է և միավորում է ավազանի հինգ պետությունները։ 

Վրաստան

1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանը գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում, Սև ծովի արևելյան ափին, ինչն իրեն տալիս է շատ հարմար աշխարհագրական դիրք։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։ Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։

2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանի տարածքի 40%-ը ծածկված է անտառներով, և նա համարվում է տարածաշրջանի ամենաանտառապատ երկիրը։ Ռեկրեացիոն ռեսուրսների շնորհիվ Վրաստանը դարձել է միջազգային նշանակության զբոսաշրջության և առողջարանային շրջան։

3. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի բոլոր գետերն էլ մեծ անկման ու ջրառատության շնորհիվ ունեն ջրաէներգետիկ մեծ կարողություններ։ Գետերի ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակով։ Բուսական և կենդանական աշխարհի պահպանման նպատակով ստեղծվել են մի շարք արգելոցներ, օրինակ՝ Բորժոմի, Ռիցայի։ Վրաստանի օգտակար հանածոներից գխավորներն են մանգանը, քարածուխը, պղինձը, շինանյութերը։ Բնական հակադրություններով հարուստ լանդշաֆտները, մեղմ կլիման, հանքային ու տաք ջրերը, գետերը, լճերը, կարստային քարանձավները, փարթամ բուսականությունը, ինչպես նաև լեռների ու տաք ծովի հարևանությունը ստեղծել են ռեկրեացիոն ռեսուրսների հազվադեպ զուգակցություն

4. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայ-վրացական հարաբերությունները շատ մեծ դեր ունեն Հայաստանի համար։ Վրաստանը մեծ օգնություն է տրամադրում Հայաստանի տնտեսության զարգացման, ապրանքի արտահանման համար։ Հայաստանի տնտեսական կապերը իրականացվում են Սև ծովի շնորհիվ։ Այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և զարգանան նույն ուղղությամբ։

Իրան

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

իռան

  1. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանը, իր ընարձակ տարածքով, հասնում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերին։ Իրանի հարավային հատվածը անապատային է, իսկ Հյուսիսայինը՝ անտառապատ։ Իրանի 1/3 մասը կազմված է լեռներից։ Իրանը նաև ունի շատ օգտակար հանածոներ՝ Նավթ, Բնական Գազ, շինանյութով և տարբեր մետաղներով։

  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Համաշխարհային նավթի պաշարների 67%-ը գտնվում է Իրանում։ Իրանը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի  և Արաբական աշխարհին մոտ լինելը։

  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման պայնմաններն են Բնական ռեսուրսերով օժտված լինելը։

Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

nm

  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան գտնվում է երկու աշխարհամասերում՝ Եվրոպայի և Ասիայի միջև։

Դրա Ասիական մասի արևմուտքում գտնվում է Անատոլիական հարահարթը, արևելքում՝ Հայկական լեռնաշխարհը։ Հայաստանի և Իրանի սահմանակից տարածքով ընդգրկում է Արարատը։ Սև ծովի ափերի երկայնքով ձվում են  Պոնտական լեռները, իսկ հարվում՝ Տավրոսի լեռները։ Գտնվում է Սև և Միջերկրական ծովերի միջև։

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
  2. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Սպասարկման ոլորտի զարգացածությունը։

x.png

Ռուսաստանի տնտեսությունը

1․ Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են բազմաճյուղությունը, արտադրության մեծ ծավալները և ռեսուրսները:

2․ Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռուսաստանի առաջատար ճյուղն արդյունաբերությունն է։ Այն մի բարդ համալիր է՝ բաղկացած հարյուրարվոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից։ Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթև արդյունաբերության ճյուղերը։

3․ Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում

Ռուսաստանի դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։ Չկա ժամանակակից տնտեսության որևէ բնագավառ, որ Ռուսաստանում լիովին բացակայի։ Ռուսաստանը նաև աշխարհի էներգետիկ ռեսուրսներով ամենահարուստ երկրներից է։

Ռուսաստանի բնակչությունը

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը
Բազմազգությունը մշտապես եղել է Ռուսաստանի բնակչության բնորոշ հատկանիշը։ Ներկայումս Ռուսաստանում բնակվում են ավելի քան 100 ազգերի ու ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք իրարից տարբերվում են լեզվով, ապրելակերպով, սովորույթներով, պատմական ավանդույթներով, ազգային մշակույթով և դավանանքով։ Քանի, որ ՌԴ-ն ժամանակի ընթացքում գրավել է տարբեր ազգի երկրներ, այդտեղ են գաղթել տարբեր ազգերի ներկայացուցիչներ։
  • Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները

Ագլոմերացիաները առաջանում են քաղաքների շուրջը։ Օրինակ՝ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Եկատերինբուրգի և այլ ագլոմերացիաները։

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը
Բնակչության ավելի քան 80%-ը բնակվում է երկրի ավելի փոքր՝ եվրոպական, և միայն 20%-ը՝ ասիական մասում