Ճամբարային օրը բնության գրկում

Չորեքշաբթի օրը ՝ հունիսի վեցին, մենք այցելեցինք Վարդավառի լիճ: Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր: Լճում կային շատ ձկներ, որոնց մենք փորձում էինք բռնել: Մի խոտածածկույթի վրա փռեցինք ադյալը և նստեցինք: Զրուցում էինք, վազվզում, խաղում…Լիճը շատ գեղեցիկ էր: Ընդմիջեցինք, ճոճորվեցինք: Այնքան հաճելի էր բնության գրկում, նստում էինք և անվերջ մտորում: Զվարճալի և…արկածային ճամփորդություն էր, ծիծաղաշատ օր ունեցանք:

Իրանախոսները լողում են. ճամբարային 6-րդ օրը

Ճամբարային 6-րդ օրը մենք պետք է այցելեինք լողավազան: Լողավազան պետք է գնայինք հատուկ ժամի, իսկ մինչ այդ սովորեցինք պարսկերենով ծանոթանալ, ներկայանալ, զրուցել և հաշվել: Նշված ժամին լողավազանում էինք: Լողացինք, ջրային գնդակ խաղացինք: Շատ հավես անցավ: Այնուհետև գնացինք դպրոցի բակ, բակում խաղալով էլ ավարտեցինք ճամբարային ևս մեկ օր: Չմոռանամ նշել, որ մինչ լողավազանը, մենք նաև այցելեցինք Յուրի Բախշյանի անվան այգի, որը գտնվում էր լողավազան տանող ճանապարհի վրա:

Ճամբարային համեղ մի օր

34268811_1714126138665972_8627874993063067648_n

Ուրբաթ օրը ՝ ճամբարային առաջին շաբաթվա վերջին օրը, մենք պատրաստեցինք մրգապաղպաղակային համեղ ուտեստ, որը լցրեցիք համապատասխան բաժակի մեջ: Այն պատրաստելու համար, մենք օգտագործել ենք 4 տեսակի միրգ՝ ելակ, բանան, խնձոր, կեռաս: Բաժակի մեջ սկզբից լցրել ենք պաղպաղակը, հետո միրգը, հետո պաղպաղակը և այդպես շարունակ, մինչև բաժակի ավարտը: Մեր պատրաստածը շատ համեղ էր ստացվել: Համեղ ժամից հետո, մենք բակում խաղացինք, խաղում էին գործագործ, անուն գոռոցի…Նաև խաղացինք ուսուցողական և ժամանցային բոլորիս հայտնի խաղը՝  «Այլ կերպը»:

34065897_1714126098665976_8680204943317008384_n

34118233_1714126261999293_8901537458622038016_n

Ճամբարային առաջին օր

Այսօր ճամբարային առաջին օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք գրադարան և քննարկեցինք մեր նախագծերը, թե ինչ պետք է անենք ճամբարի ընթացքում: Հետո գնացինք դահլիճ և պարսկական պար սովորեցինք:

Դրանից հետո պարսկական կարճ ֆիլմ դիտեցինք, քննարկեցինք: Վերջում գնացինք բակ և խաղեր խաղացինք: Ճամբարային առաջին օրը պարսկախոսների ջոկատում շատ ուրախ անցավ:

33923399_1711628292249090_6665908355720019968_n

33893758_1711628588915727_5993650226190090240_n