Ալպիական մանուշակ. Ակսել Բակունց

Ալպիական մանուշակը իմ կարդացած ամենախորիմաստ ստեղծագործություներից մեկն էր։ Ես կարծում եմ, որ այս ստեղծագործությունը մարդկանց տարբեր աշխարհայեցողության մասին էր։ Ստեղծագործության մեջ պատմում է մի քանի հերոսների մասին, դրանք էին ալպիական մանուշակը, երեք ձիավորները, որոնց անվանել էին՝ նկարիչը, հնագետը և նրանց ուղեկցողը, հնձվորը, գյուղացի կինը, կնոջ տղան և գյուղացի ամուսինը: Բոլոր կերպարներն ինձ շատ դուր եկան, բայց ամենից շատ ինձ դուր եկավ նկարիչը, քանի որ ես նրան ինձ նմանեցրի, նրա մտածողությունը համընկնում էր իմի հետ։ Ալպիական մանուշակին նայելով՝ նկարիչը հիշում էր ինչ-որ կնոջ, ում կարծում եմ՝ սիրում էր։ Ձիավորները Կաքզավաբերդը լավ ուսումնասիրելուց հետո իջնում են ներքև, որտեղ վրաններ կաին։ Նրանք մտնում են վրաններից մեկը, որտեղ տեսնում են մի կնոջ և փոքր տղայի։ Նրանք կնոջը խնդրում են, որ իրենց հաց տա։

Մեջբերում․«Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը»։

Հենց այս մեջբերված տողերից էլ հասկացա, որ նկարիչը կնոջը նմանեցնում էր իր սիրելիին։ Նույն աչքերը, նույն դիմագծերը։

Մեջբերում․«Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը»։

Նա այնպես էր նկարագրում իր տեսած տեսարանները, որ ես հայտնվում էի այդ տեսարաններում։ Ինչպես մտածեց տղան, այդպես էլ ես մտածեցի նկարչի նկարների մասին։ Ես այդ ստեղծագործության մեջ չեմ եղել, բայց արդեն պատկերացնում եմ նկարչի բոլոր նկարները հատ առ հատ, թե ինչպիսի սիրով և աչալուրջ են նկարված։

«Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…» Ամենայուրօրինակ ավարտն էր, որ երբևիցե կարդացել էի․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s