«Արշակ և Շապուհ»

Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսի վրա թողնել բնիկ երկրի նույն հողը: Սկսվեցին Հայոց Արշակ թագավորի հետ զրույցները, հարցերը, թե ինչու՞ միմյանց դեմ թշնամացան: Արշակ թագավորը, հայկական հողի վրա գտնվելիս սկսում է հոխորտալ, իսկ երբ Շապուհը հանդարտորեն Արշակ թագավորի հետ մոտենում է պարսկական հողին, Արշակ թագավորը սկսում է խոնարհվել նրա առաջ, ոտքերն ընկնել: Երբ մի երեկո, Պարսից թագավորի ընթրիքի ժամն է լինում, սովորության համաձայն, Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա տախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա, իսկ այն օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմոցների շարքը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Երբ բոլորը բազմել էին ըստ իրենց աստիճանների, բազմեցրին նաև Արշակ թագավորին, նա մի պահ ուռած-փքված նստած մնաց, որից հետո Շապուհին ասաց, թե իրենն է այդ տեղը, որտեղ նա բազմել է, այդ իր տոհմի տեղն է եղել: Այդ ժամանակ Շապուհը հրաման է տալիս շղթայակապ անել Արշակ թագավորին և գցել Անհուշ բերդը: Հաջորդ օրը Շապուհը հրաման է տալիս իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին, սկսում է անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: Պարսից Շապուհ թագավորը ասում է նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասում է. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցնում է և ասում. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասում է. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Այս երկխոսությունից հետո Շապուհը հրաման է արձակում, որ Վասակին ևս գցեն Անհուշ բերդը:

Ավանդազրույցի գաղափարը կայանում էր նրանում, որ հայրենի հողը մարդուն ուժ է տալիս, հերոս սարքում, ապրեցնում, ինքնավստահ դարձնում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s