«Արա Գեղեցիկ և Շամիրամ»

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին: Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցրել նրա շորերը և հայտարարել, որ աստվածները կենդանացրել են Արային: Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s