Արտաքին միջավայրին նմանվելու ունակություն. Միմիկրիա

Էվոլուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները ձեռք են բերում բազմաթիվ հարմարանքներ, որոնք օգնում են դրանց գոյատևել։ Օրինակ, ջրում ապրող կենդանիները ունեն շրջահոսուն ձև, որն օգնում է նրանց արագ տեղաշարժվելուն։

Կենդանիների համար բավականին կարևոր է հովանավորող գունավորումը, որի ժամանակ, օրինակ, կանաչ միջատները թռչունների համար դառնում են անտեսանելի կանաչ տերևի վրա:

Կենդանիների որոշ տեսակներ ձեռք են բերել նախագուշացնող գունավորում, օրինակ, այդպիսի գունավորում ունեն թունավոր և խայթող միջատները։ Այդպիսի գունավորում ունեն թունավոր, խայթող երկկենցաղները, միջատները և որոշ սողուններ: Օրինակ, անապատում ապրող ականջավոր, կլորագլուխ մողեսը վտանգի դեպքում բացում է իր բերանի կողքը գտնվող մաշկային ծալքերը, որոնք ներսից վառ կարմրագույն են, վախեցնող դիրք է ընդունում և այդ ճանապարհով էլ վախեցնում թշնամուն:

Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով: Գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, և, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: Օրինակ, թևերը տանիքաձև ծալած ՝ ծառի կեղևին նստած բվիկ – ժապավենաթիթեռին ոչ ոք չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի:

Շատ կենդանիներին բնորոշ է շրջակա միջավայրի առարկաներին նմանվելու ՝ միմիկրիայի գունավորող հատկությունը: Միմիկրիան կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն է, որը կենսաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու. Բեյթսը:

Որոշ կենդանիներ իրենց գունավորմամբ և մարմնի ձևով արտաքին միջավայրից ելնելով նմանվում են առարկաների ՝ ծառի կեղևի և այլն: Օրինակ, կան թիթեռներ, որոնք գունավորմամբ նման են ծառի կեղևի և գունավորմամբ դառնում են աննկատելի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s