Գրականություն․ Կարդում ենք Համո Սահյան

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով: «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր երազկոտ մի աղջիկ է ապրում»։ Ափսոս, որ չկա այդ աշխարհը որը նա է երազում։ Երազում է ու երազում, սակայն ոչնչի չի հասնում, բայց երբեք հույսը չի կորցնում։ Նրա երազած աշխարհն էր՝ որտեղ բոլոր մարդիկ բարի են, անհոգ, երազկոտ ու միմյանց հանդեպ չափից դուրս հարգալից։ Նորից երազում է ու երազում։ Մեծանալով հասկանում է, որ քանի գնում է ավելի է հեռանում իր երազած աշխարհից, սակայն կանգ չի առնում երազկոտությունից։ Ահա գարուն է այն եղանակը, որը իր հետ բերում է երազանքների իրականացում։ Վերջապես երազկոտ աղջնակը ընկնում է մի այնպիսի միջավայր, որտեղ բոլորը նրա նման են մտածում ու տարիներ անց հասկանում է, որ երազկոտ լինելուց բացի պետք է ձգտող լինել, որպեսզի կարողանաս հասնել քո երազանքերին։ Ինքդ քո աշխարհը ոչ թե պետք է երազես, պատկերացնես, այլ պետք է ստեղծես այդ ախարհը։ Երբեք պետք չէ հույսը կորցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած է թվում։ Միշտ պետք է պայքարել և հասնել։

«Լռության համերգ»

Լռության համերգ։ Լռությունը շատ բան է պատմում իր մասին։ Լռությունը ունի իր լավ կողմերը, ինչու չէ նաև վատ կողմերը։ Մութ, ցուրտ, անդորրություն, խաղաղություն, ահա թե ինչ է բերում իր հետ լռությունը։ Շատ մարդիկ լռություն չեն սիրում, սակայն ես այդ մարդկանցից չեմ։ Լռության համերգը աշխարհում ամենահետաքրքիր և անդորր բան է։ Հենց այդ անդորրությունն է, որ շատ մարդկանց դյութում է։ Լռության համերգ՝ հետաքրքիր է հնչում չէ՞։ Լռության համերգի ժամանակ մարդիկ լռություն պահպանելով փորձում են հասկալ թե ինչ է կատարվում նրանց ներսում, ինչը նրանք չեն կարող անել աղմուկի մեջ։ Այն օգնում է մարդկանց հասկանալ միմյանց, այդ համերգն է, որ շատ մարդկանց կապում է իրար։ Օրինակ անտառում միշտ լռության համերգն է հնչում, դրա համար էլ կենդանիները մարդկանցից հանգիստ միջավայրում են ապրում։ Այն իրոք բավականին հետաքրքիր թեմա, բայց նաև անհուն։

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s