Գաբրիել Գարսիա Մարկես

Հետազոտական աշխատանք

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել 1927 թվականի մարտի 6-ին։ Սովորել է Կոլումբիայի ազգային համալսարանում։ Լատինական Ամերիկայում հայտնի է նաև Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբիական ներքին և արտաքին քաղաքականությունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնսալոն։ Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հայտնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն»-ը (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985): Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։

Ցիտատների թարգմանություն

Только потому, что кто-то не любит тебя так, как тебе хочется, не значит, что он не любит тебя всей душой.

Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես ուզում ես, չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ սրտով:

„Никогда не переставай улыбаться, даже когда тебе грустно, — кто-то может влюбиться в твою улыбку.“

Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ եթե տխուր եք, ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին։

Я всегда говорил и никогда не откажусь от своих слов, что самые интересные люди живут в России.

Ես միշտ ասել եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքից, որ ամենահետաքրքիր մարդիկ ապրում են Ռուսաստանում։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s