Համաշխարհային պատմություն

Իր անունը Մակեդոնական (հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր Բարսեղ Ա֊ի ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։  Ռուսական պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը։ Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը։ «Հայկական հարստություն» եզրույթի կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» եզրույթը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի և չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին։ Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։ Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։

Կայսրերի ցանկը

Վասիլ Ա Մակեդոնացի

Լևոն Զ Իմաստասեր

Ալեքսանդր

Կոստանդիանոս Է Ծիրանածին

Կոստանդին Ծիրանածնի օրոք իշխանությունները պայքարել են ֆեոդալական ավագանու կենտրոնախույս նկրտումների դեմ, ձգտել են պահպանել գյուղական համայնքը։ Բյուզանդիան պատերազմել է բուլղարների և արաբների դեմ։ Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Յուսուֆի արշավանքի ժամանակ Կոստանդին Ծիրանածինը, պատրիարքը Աշոտ Բ Երկաթին և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցունհրավիրել են Կ. Պոլիս, օգնական զորք տվել Հայոց թագավորին։

Կոստանդին Ծիրանածնի օրոք աչքի են ընկել բյուզանդական հայազգի զորավորներ Բագարատուկը, Մանուկը‌Մլեհը, Վարդաս, Լևոնը և Թոռնիկյանները։

Ռոմանոս Ա Լեկապենոս

Ռոմանոս Բ կրտսեր

Նիկեփորոս Բ Փոկաս

Հովհաննես Ա Չմշկիկ

Բարսեղ Բ Բուլղարասպան

Կոստանդիանոս Ը

Զոյե

Ռոմանոս Գ Արգիր

Միքայել Դ Պաֆլագոնացի

Միքայել V Կալաֆաթոս

Թեոդորա

Թեոդորան ծնվել է մոտավորապես 815 թվականին, Փոքր Ասիայում գտնվող Պափլագոնիա պատմական մարզում, հայկական ծագում ունեցող ընտանիքում: Համաձայն Նիկողայոս Ադոնցի, նրանց ընտանիքը սերում էր Մամիկոնյաններինախարարական տոհմից: Նրա ծնողները պատկերապաշտության կողմնակիցներ էին և իրենց դստերը դաստիարակել էին աստվածավախության մթնոլորտում, որի պատճառով, հետագայում, կայսրական պալատում նա ստիպված էր բավականին անհարմարություններ զգալ

Կոստանդիանոս

 

Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն (գյուղացիությանը հարկատու և բանակը համալրող հիմնական տարրն էր)։ Բյուզանդական բանակը արաբներիցվերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։ Դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Բյուզանդիան, Հուստինիանոս I-ից հետո, վերստին հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայաստանը դիտելով իբրև արաբներին հակազդող ուժ, սկզբնական ժամանակաշրջանում վարել են հայերի հետ դաշնակցելու քաղաքականություն (893-թվականին կնքվել է առևտրական պայմանագիր, 973 կամ 974-թվականին՝ հաշտություն և այլն)։ Հետագայում՝ մասնավորապես Վասիլ II-ի և Կոստանդին IX Մոնոմախոսիժամանակ, երբ խալիֆայությունը թուլացել էր, և Հայաստանի նշանակությունը ընկել, աստիճանաբար զավթել են Բագրատունյաց Հայաստանի հողերը, իսկ 1045-թվականին վերացրել թագավորությունը։

Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ֊ի օրոք։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր, նա գահակալել է 1055 հունվարի 11-ից առ 1056 թ օգոստոսի 31-ը։

Մակեդոնական հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։

Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s