Արմավիր մայրաքաղաք

Image result for սարդարապատ

Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին , ըստ ավանդության “Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ”։ Վանի թագավորության արքա Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Մովսես Խորենացու պատմության համաձայն, Վաղարշակ թագավորը Արմավիրի մեհյանում/հեթանոսական տաճար/ կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների արձանները ։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց/ծառի տեսակ/ անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի տերևների խշշոցի ձայնով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Երբ Բագրատունիներն էին թագավոր, այն ունեցել էավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Հնագիտական պեղումներից հայտնի են դառնում Արմավիրի երկու թաղամասերի մասին՝  Ալիսո և Բլուր  անվանումներով: 1712 թվականից սկսվեց կառուցվել Սարդարապատի բերդը: Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12 , տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ:

Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը ըստ Մովսես Խորենացու Արմավիրում եղել են երեք հեթանոսական տաճարներ՝ լուսնի, արևի և նախնիների հիշատակման տաճարները։ Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է Ալեքսանդր Թամանյանը: Քաղաքում գործում են կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարաններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s